Տնտեսական աճի կանխատեսումներին անդրադառնալով ԿԲ նախագահ Մարտին Գալստյանն ասաց, որ այս տարվա համար նախկինում կանխատեսված 4,6 տոկոս տնտեսական աճի փոխարեն ներկայումս կանխատեսում են ավելի բարձր՝ 5,4 տոկոս տնտեսական աճի ցուցանիշ։

«Մեր միջազգային գործընկերների հետ կա համաձայնություն՝ վարքագծի վերաբերյալ։ Այս տարվա համար ակնկալվում էր, որ պարտք-ՀՆԱ ցուցանիշն ավելանալու է, սակայն հաջորդ, կամ Կառավարության առաջիկա գործողությունները նպատակադրված են լինելու, որպեսզի պարտք-ՀՆԱ ցուցանիշը վերադառնա իր նախորդ մակարդակներին», - պատասխանելով արտաքին պարտքի բարձր մակարդակի մասին հարցին, ասաց Մարտին Գալստյանը։

civic.am

82