ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել, որով Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանին կտրամադրվի 2021-2022 թվականների աշխատանքային տարվա ամենամյա արձակուրդի մասը:  Նախարարն արձակուրդում կլինի 2021 թվականի սեպտեմբերի 27-ից 30-ը ներառյալ:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 16-րդ մասով, «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 13-րդ մասով և «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին»

Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասով՝

  1. Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանին տրամադրել 2021-2022 թվականների աշխատանքային տարվա ամենամյա արձակուրդի մասը՝ 2021 թվականի սեպտեմբերի 27-ից 30-ը ներառյալ:
  2. Ռոմանոս Պետրոսյանի արձակուրդում գտնվելու ընթացքում Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարին կփոխարինի Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Աննա Մազմանյանը»,-ասված է վարչապետի որոշման մեջ:
92