Սեպտեմբերի 13-ին, ժամը 16.45-ին, ոստիկանության Մետրոպոլիտենի պահպանության բաժնի քրեական հետախույզները, օպերատիվ տվյալներն իրացնելով, մետրոյի Գարեգին Նժդեհի կայարանից բերման են ենթարկել Արարատի մարզի Ազատաշեն գյուղի բնակիչ, մայրաքաղաքի քոլեջներից մեկի 18-ամյա ուսանողի: Նա, ըստ ՀՀ ոստիկանության, կասկածվում է սառը զենք կրելու մեջ:

Երիտասարդի մոտ հայտնաբերվել է կռփազենք: Նշանակվել է դատատեխնիկական փորձաքննություն: Հանգամանքները պարզվում են:

534