ՀԱՊԿ Անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի համատեղ նիստի ընթացքում ընդունվել է համատեղ հայտարարություն Աֆղանստանում իրավիճակի վերաբերյալ: ՀԱՊԿ-ը կոչ է արել Աֆղանստանի բոլոր էթնո-դավանաբանական խմբերին ձեռնպահ մնալ զինված առճակատումից:

Հայտարարության մեջ նշվում է, որ Աֆղանստանում անհրաժեշտ է ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ՝ իրավիճակը կարգավորելու, խաղաղ բնակիչության կյանքը փրկելու, խաղաղությունը, տնտեսական զարգացումը վերականգնելու, ահաբեկչությունն ու թմրանյութերի հետ կապված հանցագործություններն արմատախիլ անելու համար։

Բացի այդ, ՀԱՊԿ անդամ երկրները կոչ են արել զսպել Աֆղանստանի տարածքից բխող անվտանգության ցանկացած սպառնալիք։ Նրանք վերահաստատել են իրենց վճռականությունը՝ օգտագործել կազմակերպության ռեսուրսները՝ հարևան երկրների անվտանգությունն ապահովելու համար:

Սրան զուգահեռ, նոր փաստաթուղթը կոչ է անում միջազգային հանրությանը ընդլայնել Աֆղանստանի բնակչությանը տրամադրվող հումանիտար օգնությունը:

171