Հայաստանը Իրանին է արտահանձնել 6 իրանցի դատապարտյալի: Այս մասին իրանական Irna գործակալությանը հայտնել է Հայաստանում Իրանի դեսպանությունը:

Հաղորդվում է, որ պաշտոնատար անձանց հանդիպումներից հետո Հայաստանը Իրանին է փոխանցել 6  դատապարտյալի՝ երկու երկրների միջև ստորագրված դատապարտյալների փոխանցման համաձայնագրի հիման վրա:

Նշվում է, որ մյուս դատապարտյալներին ևս նախատեսվում է տեղափոխել Իրան:

298