Սեպտեմբերի 15-ին ԳԴՀ-ում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանի գլխավորած պատվիրակությունը (երկրամասում ՀՀ պատվավոր հյուպատոս Միխաել Շմիդթ, դեսպանության 2-րդ քարտուղար Աննա Ավետիսյան) հյուրընկալվել է Սաքսոնիա-Անհալթ երկրամասի խորհրդարանում՝ Լանդթագում։

 

Լանդթագի նախագահ դր. Գուննար Շելլենբերգերն առանձնազրույցի ընթացքում կարևորել է խորհրդարանական դիվանագիտությունը, ինչպես նաև Հայաստանի և Սաքսոնիա-Անհալթ երկրամասի միջև ավանդական դարձած գիտական, մշակութային, կրթական և տնտեսական կապերը:

 

Իր հերթին՝ ՀՀ դեսպանը կրկին շնորհավորեց դր. Շելլենբերգերին՝ բարձր պաշտոնում ընտրվելու կապակցությամբ՝ մաղթելով նորանոր հաջողություններ: ՀՀ դեսպանը նաև գրառում է կատարել Սաքսոնիա-Անհալթ երկրամասի Լանդթագի պատվավոր հյուրերի գրքում:

 

Նույն օրը ՀՀ դեսպանին ընդունել է նաև Սաքսոնիա-Անհալթ երկրամասի տնտեսության, գիտության և թվայնացման հարցերով նախարար պրոֆ. դր. Արմին Վիլլինգմանը: Զրուցակիցներն անրադարձել են երկկողմ գիտակրթական ակտիվ կապերի հետագա խորացման հեռանկարներին:

 

Հայաստանի և Սաքսոնիա-Անհալթ երկրամասի միջև երկարամյա արդյունավետ համագործակցության, հետազոտությունների և գիտակրթական ոլորտներում ցուցաբերած լայն աջակցության համար նախարար Վիլլինգմանը ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանին Սաքսոնիա-Անհալթ երկրամասի կառավարության անունից պարգևատրել է շնորհակալագրով:

 

165