Բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայության պետ Լիլիթ Շաբոյանը հայտնում է․

«Հարգելի՛ գործընկերներ,

Արմեն Չարչյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը հայտարարել է, թե Չարչյանի խափանման միջոցի հարցի քննարկման ժամանակ Վերաքննիչ քրեական դատարան է այցելել ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը:

Պաշտպանի հայտարարությամբ փորձ էր արվել տպավորություն ստեղծել, թե պարոն Ջհանգիրյանը միջամտել է այս գործով որոշման կայացմանը:

Հայտնում ենք, որ պարոն Գագիկ Ջհանգիրյանը ԲԴԽ դատավոր և գիտնական անդամների հետ Վերաքննիչ քրեական դատարան այցելել է դատարանի նախագահի թեկնածուի հարցի քննարկման կապակցությամբ:

Ջհանգիրյանն այդ օրը հանդիպել է Վերաքննիչ քրեական դատարանի բոլոր դատավորների հետ համատեղ՝ մեկ դահլիճում, և որևէ առանձին հանդիպում կամ առանձին վարույթների քննարկում տեղի չի ունեցել, հետևաբար որևէ կերպ այցը չի կարող փոխկապակցվել Արմեն Չարչյանի կամ որևէ այլ անձի գործի հետ:

Հորդորում ենք զերծ մնալ ենթադրություններ, իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ տարածելուց»:

 

249