ՀՀ ոստիկանությունը հերքում է լուրերը, որ «Ոսկու աշխարհի» դիմացից բերման են ենթարկվել 2 թուրք, տեղեկանում ենք ոստիկանության լրատվական վարչությունից։

Նշենք, որ ԶԼՄ–ներում լուրեր էին շրջանառվում, որ Երևանում երկու թուրք են բերման ենթարկվել, որոնք թափահարել են Թուրքիայի դրոշը։

«Սեպտեմբերի 19-ին` ժամը 18.07-ին, ոստիկանություն զանգած քաղաքացին, հայտնեց, որ մայրաքաղաքի ոսկու շուկաներից մեկի մոտ կասկածելի 3 անձ են բռնել և կարծում են, որ նրանք Ադրբեջանի լրտեսներ են: Րոպեներ անց ինքնությունը պարզելու նպատակով ոստիկանություն բերման են ենթարկել 3 անձի: Պարզվել է, որ նրանք ԻԻՀ-ից ժամանած զբոսաշրջիկներ են»,–նշված է ոստիկանության հաղորդագրության մեջ։

Կատարվել են պարզաբանումներ և բերման ենթարկվածները բաց են թողնվել: Ոստիկանությունը կոչ է անում չճշտված տեղեկություններ չհրապարակել:

492