Սեպտեմբերի 20-ին՝ ժամը 8։00-ին, «Արևիկ» ազգային պարկի տարածքում հրդեհաշիջման աշխատանքները վերսկսվել են․ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներից ութ մարտական հաշվարկ:

Դեպքի վայրում է գտնվում ՓԾ տնօրեն, փ/ծ գնդապետ Արմեն Գասպարյանը։ Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում են 30 փրկարար ծառայող։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 19-ին՝ ժամը 07։30-ին, «Արևիկ» ազգային պարկի տարածք էին մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության և հրշեջ-փրկարարական ջոկատների օպերատիվ խմբերը, փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ:

Այրվել է մոտ 300 հա բուսածածկույթ: Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են 126 փրկարար ծառայող և «Զանգեզուր» կենսոլորտային համալիր ՊՈԱԿ-ի 12 աշխատակից։

Մթության պատճառով հրդեհաշիջման աշխատանքները ժամանակավորապես դադարեցվել էին․ «Զանգեզուր» կենսոլորտային համալիր ՊՈԱԿ-ի աշխատակիցների կողմից սահմանվել էր հերթապահություն։

333