Նիդերլանդների Ալմեո քաղաքում 28-ամյա տղամարդը երկու կնոջ է սպանել՝ 50 և 72 տարեկան: Այս մասին հայտնում է NL Times-ը, միջադեպը տեղի է ունեցել սեպտեմբերի 17-ին, երբ բնակելի շենքերից մեկի պատշգամբում կանգնած երիտասարդը կրակ է բացել անցորդների ուղղությամբ:

Ավելի ուշ պարզվել է, որ վերջինս հոգեկան և այլ առողջական խանգարումներ ունի: Ոստիկանությունից հայտնել են, որ այս ամիս ավելի վաղ բերման էին ենթարկել վերջինիս, սակայն ավելի ուշ ազատ էին արձակել: Ալմեոյի Հայ մարմնակրթական ընդհանուր միության հաղորդմամբ՝ զոհվածները հայուհիներ են եղել՝ Ծնունդ Կարապետյանը և Մարալ Տեր-Մովսեսյանը, որոնք միության անդամներ էին: Բացի այդ, ևս մեկ 33-ամյա կին է վիրավորվել:

Ավելի վաղ «Հայկական բարեգործական ընդհանուր միության» ֆեյսբուքյան էջը տեղեկացրել էր, թե կանայք դանակահարության հետևանքով են մահացել։

1382