Սեպտեմբերի 21-ին ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը աշխատանքային այցով կմեկնի Նյու Յորք՝ մասնակցելու Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանի աշխատանքներին։ 

Այցի շրջանակներում նախատեսվում են երկկողմ հանդիպումներ գործընկերների հետ:

Տեղի կունենա նաև հանդիպում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ. տեղեկացնում է ԱԳՆ խոսնակ Վահան Հունանյանը:

189