Միջադեպը տեղի է ունեցել Մառնեուլի շրջանում, հայտնում է Report-ը։

Սպանության կասկածանքով երեք տղամարդ է ձերբակալվել։ Նրանցից երկուսը նախկինում դատված են ։

Հետաքննությունը պարզել է, որ հանցագործությունը կատարվել է վրեժխնդիր լինելու նպատակով:

Պարզվել է, որ սեպտեմբերի 18-ին ձերբակալվածները, կապկպելով առեւանգվածին, ավտոմեքենայով նրան գյուղ են տարել: Այնուհետև, նրա ոտքերին կապելով ծանր բեռը, նետել են ջրանցքի մեջ, ինչի հետևանքով վերջինս մահացել է։

Խմբակային կանխամտածված սպանության մեջ մեղադրվողներից երկուսին, սպառնում է 7-ից մինչեւ 17 տարվա ազատազրկում, իսկ երրորդին ՝ հանցագործության մասին ոստիկանությանը չհայտնած անձին ՝ 3-ից 7 տարվա ազատազրկում:

1670