«Կապավոր» ՍՊԸ-ն աշխատակիցների կարիք ունի։ Այս մասին  տեղեկացնում են ԱՀ Աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարարությունից՝ մանրամասնելով, որ ընկերությունն ունի թափուր տեղեր հետևյալ մասնագիտություններով և աշխատանքային պայմաններով. Մեքենագետներ՝ էքսկավատորավարներ, գլդոն վարողներ. աշխատավարձը՝ օրական 9000 դրամ, թափուր հաստիքների քանակը՝ 30:

Բանվորներ. աշխատավարձը՝ օրական 6000 դրամ, թափուր հաստիքների քանակը՝ 70:

Պատշարներ. աշխատավարձը՝ քառակուսի մետրի համար՝ օրական 2500-3000 դրամ, թափուր հաստիքների քանակը՝ 10:

Բետոնային հիմքերի և բետոնով աշխատելու վարպետներ. աշխատավարձը՝ քառակուսի մետրի համար՝ օրական 9000-14000 դրամ, թափուր հաստիքների քանակը՝ 10:

Գաջի և սվաղի վարպետներ. աշխատավարձը՝ քառակուսի մետրի համար՝ օրական 1200-1500 դրամ, թափուր հաստիքների քանակը՝ 10:

Բանվոր – փոցխագործներ. աշխատավարձը՝ օրական 8000 դրամ, թափուր հաստիքների քանակը՝ 10:

Եռակցող վարպետներ. աշխատավարձը՝ օրական 8000 դրամ, թափուր հաստիքների քանակը՝ 5:

Էլեկտրագործներ. աշխատավարձը՝ օրական 8000 դրամ, թափուր հաստիքների քանակը՝ 5:

Շինարարական աշխատանքները կատարվում են ԱՀ Ասկերանի շրջանի Նորագյուղ, Հովսեփավան և Աստղաշեն գյուղերի մերձակայքում:

Հնարավոր է սնունդով և կացարանով ապահովում, առանձին դեպքերում՝ նաև ճանապարհափոխադրում:

Աշխատանքի ընդունվել ցանկացողները կարող են դիմել ք.Ստեփանակերտ, Աջափնյակ 2 հասցեով կամ զանգահարել 047 94 90 35, +374 41 22 18 18 հեռախոսահամարներին։ Էլ.հասցե՝ [email protected][email protected]։

3564