Սեպտեմբերի 21-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը հեռավար հանդիպում է ունեցել Կոնգրեսի House Democracy Partnership հանձնաժողովի նախագահ կոնգրեսական Դեյվիդ Փրայսի հետ։

 

Դեսպանն իր երախտագիտությունն է հայտնել կոնգրեսականին ՀՀ Ազգային ժողովի և ԱՄՆ Կոնգրեսի միջև համագործակցության ընդլայնման և խորացմանն ուղղված ջանքերի համար:

 

Դեսպանը ներկայացրել է  Հայաստանի կառավարության կողմից իրականացվող ժողովրդավարական բարեփոխումների օրակարգը և այդ առումով կարևորել Միացյալ Նահանգների ցուցաբերած աջակցությունը:

 

Դեսպան Մակունցը մանրամասն ներկայացրել է Արցախի շուրջ ստեղծված իրավիճակը և 44-օրյա պատերազմին հետևած հումանիտար ճգնաժամը:

 

Զրուցակիցները կարևորել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը:

1243