Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանի շրջանակում հանդիպում է տեղի ունեցել Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի և  Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջև։

Ղարիբաշվիլին նշել է, որ Վրաստանի ամենակարևոր նպատակը տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովումն է, և երկիրը պատրաստ է կատարել իր խաղաղապահ առաքելությունը հանուն Կովկասյան տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության և կայունության:

Բացի այդ, նշվում է, որ կողմերը խոսել են առեւտրատնտեսական հարաբերությունների հետագա խորացման մասին:

131