Ազգային ժողովի աշխատակազմը փնտրում է նպատակասլաց, ակտիվ և ստեղծագործ կարողություններով օժտված սոցիալական մեդիայի մասնագետի։

Պահանջվող հիմնական գիտելիքներն ու հմտություններն են․

  • Սոցիալական ցանցերում Ազգային Ժողովի պաշտոնական էջերը և հաշիվները վարելու համար անհրաժեշտ գիտելիքներ (Facebook, Twitter, Instagram, Telegram և այլն),
  • Սոցիալական մեդիայի հիմնարար գործիքների իմացություն,
  • Զգայական ինտելեկտ (Emotional Intelligence),
  • Ժամանակի կառավարում:

Մասնագետի հաստիքի համալրման համար կարող են դիմել բոլոր այն հետաքրքրված անձինք, ովքեր ունեն տվյալ ոլորտի առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ, ինչպես նաև տիրապետում են հայերեն, անգլերեն և ռուսերեն լեզուներին։

640