Թալիբները ցանկանում են մասնակցել այժմ ընթացող ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի հանդիպումներին:

Կազմակերպության գլխավոր քարտուղարին ուղարկված համապատասխան խնդրանքը կդիտարկվի ՄԱԿ-ի կոմիտեի կողմից, սակայն դժվար թե որոշում կայացվի մինչև ներկայիս Գլխավոր ասամբլեայի ավարտը: Այս կապակցությամբ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հորդորել է նախ հասկանալ ներկա իրավիճակը.

Քարտուղարը նշել է, որ պետք է որոշ բարդ հարցեր վերլուծել եւ ուշադիր լինել մի շարք դիտարկումների շուրջ, որոնք արդեն առաջարկվել են ՆԱՏՕ-ում: Բայց ամբողջ միջազգային հանրությունը, ինչպես և ՆԱՏՕ-ն, պետք է դասեր քաղի: «Բացի ՆԱՏՕ-ից, այնտեղ (Աֆղանստան) գործում էին ՄԱԿ-ը, ԵՄ-ը և 20 տարի հսկայական ջանքեր գործադրած շատ երկրներ: Մենք բոլորս պետք է պարզենք, թե ինչու են թալիբները վերադարձել, և ինչու է ամեն ինչ այսպես ավարտվել Աֆղանստանում, բացի այդ, ինչ է պետք անել այժմ»,- ասել է նա:

Աֆղանստանի ներկայիս իշխանությունները պաշտոնապես ճանաչված չեն որևէ երկրի կողմից: 

197