ՀԸՖ-ն ներկայացրել է Հայաստանի թիմերի կազմերը Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյում անցկացվելիք ըմբշամարտի աշխարհի առաջնությունում:

Ազատ ոճի ըմբշամարտի մրցաշարում Հայաստանը կունենա 4 ներկայացուցիչ՝ Արսեն Հարությունյան (61 կգ), Վազգեն Թևանյան (65 կգ), Արման Անդեասյան (70 կգ), Արման Ավագյան (79 կգ):

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը հանդես կգա հետևյալ կազմով. Նորայր Հախոյան (55 կգ), Գևորգ Ղարիբյան (60 կգ), Հրաչյա Պողոսյան (63 կգ), Սլավիկ Գալստյան (67 կգ), Մալխաս Ամոյան (72 կգ), Գեղամ Թորգոմյան (82 կգ), Արթուր Շահինյան (87 կգ) եւ Դավիթ Օվասապյան (130 կգ):

Ըմբշամարտի աշխարհի առաջնությունը կանցկացվի հոկտեմբերի 2-10-ը:

713