Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, այսօր՝ սեպտեմբերի 23-ին  վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կայացած խորհրդակցության ընթացքում քննարկվել են հանրապետությունում կորոնավիրուսի համավարակով պայմանավորված իրավիճակը և պատվաստումային գործընթացը:  

Կառավարությանը մոտ կանգնած  MediaNews-ի աղբյուրները հայտնում են, որ խորհրդակցության ժամանակ վարչապետին զեկուցել են հանրապետությունում առկա՝ համավարակով պայմանավորված իրավիճակը։  Վարչապետի հարցադրմանն ի պատասխան՝ Առողջապահության նախարարը  հավաստիացրել է, որ հանրապետությունում պատվաստանյութերի քանակը բավարար մակարդակի վրա է, գործընթացին զուգընթաց առկա պաշարները համալրվում են նոր խմբաքանակով:

Վարչապետ Փաշինյանին մտահոգել է հանրապետությունում մանավանդ վերջին ամսում կորոնավիրուսի տարածման տեմպերն ու վարակվածների թվի աճը։ 

 Խորհրդակցության վերջում վարչապետը խիստ հանձնարարական է տվել, որպեսզի համապատասխան գերատեսչություններն ամեն  ինչ  անեն վիրուսի տարածման տեմպերը նվազեցնելու,   օրական պատվաստումների թիվն  ավելացնելու ու վիրուսի պատճառով հիվանդանոցում հայտնված քաղաքացիների կյանքը փրկելու համար։   «Ինձ չի հետաքրքրում,  արեք հնարավոր ամեն ինչ, որպեսզի փրկեք մարդկանց կյանքը», — ասել է Փաշինյանը խորհրդակցության վերջում։
 

5497