Մինչ կառավարության օրակարգին անցնելը վարչապետ Փաշինյանը ցանկություն հայտնեց խոսել կարոնավիրուսային իրավիճակի մասին և խոսքը փոխանցեց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին:

«Երեկ իրականացվել է 6221 թեստավորում, որից դրական դեպքերի թիվը կազմում է 906: Ցավոք սրտի, արձանագրվել է 16 մահվան դեպք: Այս պահին կովիդով բուժման պացիենտների համար ծավալված են 18 բժշկական կազմակերպություններում 2106 մահճակալ, որից զբաղված է 2006-ը»:

Նախարարն ասաց, որ ընդհանուր մահճակալային ֆոնդի 85 տոկոսը ծավալված է և ծառայում է կովիդ պացիենտների բուժման համար, և ընդգծեց, որ աշնանը, այլ հիվանդություններով պայմանավորված, ունենք հիվանդության աճ, ուստի լարվածությունը առողջապահական համակարգի համար բավականին մեծ է: 

364