Հայաստանի Պրեմիեր լիգայի 2021/22 թթ․ մրցաշրջանում գրանցվեց հերթական գոլազուրկ ոչ-ոքին։

7-րդ տուրում Երևանի «Փյունիկը» Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում հյուրընկալեց «Սևանին» և հանդիպումն ավարտեց գոլազուրկ ոչ-ոքիով։

Չնայած հանդիպման ամբողջ ընթացքում երկու թիմերն էլ ունեցան հստակ գոլային պահեր, դրանք գոլի վերածել չհաջողվեց։

Այս հանդիպումից հետո «Փյունիկը» 11 միավորով մնում է 4-րդ տեղում։

«Սևանը» 14 միավորով շարունակում է եզրափակել լավագույն եռյակը։

682