Իրանի խորհրդարանի Արդեբիլ նահանգի Հերմի շրջանից պատգամավոր Վալի Էսմայիլին Twitter-ում գրում է․ 

«Անցյալ տարի հեղափոխության Գերագույն առաջնորդն ասաց. «Տարածաշրջանում աշխարհաքաղաքականության ցանկացած փոփոխություն կարժանանա Իրանի արձագանքին»:

Իսլամական Իրանը, միավորելով եւ ամրապնդելով դիմադրության առանցքը, որոշել է իր ռազմավարական խորությունը իր սահմաններից հազարավոր կիլոմետր հեռավորության վրա:

Փոքրիկ հարեւան Ադրբեջան, զգուշացեք չար եւ գայթակղիչ սիոնիստական ծրագրից»:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Իրանի խորհրդարանի մեկ ուրիշ պատգամավոր՝ Մոհամմադրեզա Ահմադի Սանգարինին, Twitter-ի իր էջում կոչ էր արել Ադրբեջանին չխայտառակվել եւ չմոլորվել։

 

1842