Վրաց համաճարակաբանները խոսում են երկրում պատվաստումների տեմպերի նվազման մասին:

Այս մասին հայտնում է Aliq.ge-ն։

Եթե այս միտումը շարունակվի, ապա Pfizer պատվաստանյութի պիտանելիության ժամկետը կարող է ավարտվել, և դեղը կկորցնի ազդեցությունը:

Վերջերս Վրաստանում պատվաստումների օրական ցուցանիշը 15 հազար է, մինչդեռ, համաճարակաբանների ակնկալիքներով` պետք է լիներ կրկնակի ավել:

Փորձագետների կարծիքով ՝ պատվաստանյութի ժամկետը լրանում է նոյեմբերին:

Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրեն Թենգիզ Ցերցվաձեն գոհ չէ Վրաստանում պատվաստումների գործընթացից և նշում է, որ Ֆայզերը, որը մինչ այս այդքան պահանջարկ ուներ քաղաքացիներ շրջանում, հնարավոր է շուտով դառնա ոչ պիտանի:

Ավելի վաղ Առողջապահության նախարար էկատերինե Տիկարաձեն ասել էր, որ Pfizer պատվաստանյութի պիտանելիության ժամկետի ավարտի վտանգ չկա:

Վերջին տվյալներով` Վրաստանում ընդհանուր առմամբ կատարվել է 1 մլն 700 հազար 895 պատվաստում, 740 հազար 814 քաղաքացի պատվաստվել է երկու դեղաչափով:

Վրաստանում հասանելի են Sinopharm, Sinovac, Pfizer և AstraZeneca պատվաստանյութերը: Շուտով երկիրը պետք է ստանա Jonson & Jonson պատվաստանյութը, որի համար բավարար է մեկ դոզան:

285