Սեպտեմբերի 25-ի ժամը 11:00-ի դրությամբ Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 1 597 նոր դեպք: Ընդհանուր առմամբ, երկրում  կորոնավիրուսի հաստատված դեպքերը 605 360-ն են:

Այս մասին հայտնում է «Ալիք Մեդիան»։

Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է ևս 1 189 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 573 542 մարդ:

Վարակից մահացել է ևս 38 մարդ, ընդհանուր՝  8 787։

Դրականության 14 օրվա ցուցանիշը կազմում է 6.62%, վերջին 7 օրվանը՝ 6,17%։

145