Թուրքիայի հարավում և արևմուտքում կրկին անտառային հրդեհներ են բռնկվել։ Այս մասին հայտնում է Թուրքիայի անտառտնտեսության վարչությունը Twitter-ում սեպտեմբերի 26-ին։

«Բալիկեսիր նահանգում՝ Էդրեմիտ և Բաղյուզյու շրջաններում, որտեղ անտառային հրդեհ է բռնկվել, ուղարկվել է մեկ ուղղաթիռ և հինգ հրշեջ մեքենա», – ասված է հաղորդագրության մեջ:

Նախօրեին գիշերը հրդեհ է բռնկվել Մուղլա նահանգում ՝ Ֆեթհիյե շրջանում։ Հրշեջներին մոտ 10 ժամ է պահանջվել հրդեհը հսկողության տակ վերցնելու համար։

Ընդ որում, ընդամենը սեպտեմբերի 25-ից 8 անտառային հրդեհ է գրանցվել Անթալիա, Ստամբուլ, Իզմիր, Ադանա, Ստամբուլ, Դենիզլի նահանգներում։ Բոլոր հրդեհները մեկուսացվել են։

369