ՀՀ-ում ՌԴ դեսպանատանը մեկ րոպե լռությամբ հարգել են Արցախի դեմ սանձազերծված 44-օրյա պատերազմում զոհվածների հիշատակը:

Դեսպանատան հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է․

«Ռուսաստանը հատուկ նշանակություն է տալիս, որպեսզի Հայաստանի բնակչությունը հնարավորինս շուտ հաղթահարի պատերազմի հետեւանքով առաջացած սթրեսը, իրեն ապահով զգա, վստահություն ձեռք բերի վաղվա օրվա նկատմամբ: Որպես դաշնակիցներ ՝ մենք միշտ պատրաստ ենք օգնելու և անում ենք դա։

Ակտիվ ջանքեր և գործնական քայլեր են ձեռնարկվում տարածաշրջանային կայունության և անվտանգության պահպանման, անցյալ տարվա աշնան մասշտաբային բախումների հետևանքների հաղթահարման ուղղությամբ՝ ներառյալ աջակցությունը քաղաքացիական ենթակառուցվածքների վերականգնմանը, փախստականների վերադարձին և հայ գերիների ազատ արձակման հարցի վերջնական լուծմանը:

Ռուսաստանը կշարունակի միջնորդական ջանքերը ինչպես ազգային, այնպես էլ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության երկարաժամկետ կարգավորում գտնելու համար։

Մեր խորին ցավակցությունն ենք հայտնում զոհվածների և տուժածների հարազատներին ու մերձավորներին»:

3001