Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն և արտգործնախարար Սերգեյ Լավրովը չեն գնում Պետդումա,  մնում են կառավարությունում՝ իրենց տեղերում: Այս մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Կրեմլի խոսնակն ասել էր, որ պաշտպանության և արտաքին գործերի նախարարությունների ղեկավարները Պետդումա գնալ-չգնալու վերաբերյալ ինքնուրույն որոշումներ կկայացնեն:

Պատասխանելով հարցին, թե արդյոք «Եդինայա Ռոսիա» կուսակցության առաջատար հնգյակը՝ բացառությամբ երեխաների օմբուդսմեն Աննա Կուզնեցովայի, ներառյալ Շոյգուն և Լավրովը, մնա՞ցել են իրենց տեղում և չեն գնում Պետդումա՝ Պեսկովն ասել էր. «Այո»:

Նշենք, որ ավելի վաղ հանդիպման ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել էր «Եդինայա Ռոսիա» ցուցակի «հնգյակին»՝ վերջին ընտրություններում կուսակցության համոզիչ հաղթանակի կապակցությամբ և յուրաքանչյուրին առաջարկել գլխավորել հանձնաժողով: Շոյգուն կգլխավորի Արևելյան Սիբիրի զարգացման, Լավրովը՝ միջազգային համագործակցության և արտերկրում գտնվող հայրենակիցներին աջակցության հարցերով հանձնաժողովը:

182