44-օրյա պատերազմի տարելիցի նախօրյակին Ռոբերտ Քոչարյանը մասնակցում  էր «Հայաստան» դաշինքի` դեպի Եռաբլուր նախաձեռնած մոմերով երթին` իբրև խոնարհումի ու հարգանքի դրսևորում:  Պատերազմում նահատակված հերոսների հիշատակին հոգևորականը աղոթք բարձրացրեց,  ներկաները խաչակնքվեցին, բացի Ռոբերտ Քոչարյանից:

Քոչարյանի չխաչակնքվելը տարբեր մեկնաբանությունների տեղիք տվեց, սակայն, եթե պատմական անդրադարձ կատարենք, ապա կտեսնենք, որ Քոչարյանն անձամբ ինքն արդեն պատասխանել է այդ տարակուսանքներին.

Ինքն իրեն մուսուլման ալբանացի համարող Քոչարյանը չէր կարող խաչակնքվել:

Նկատենք, որ երթի առաջին շարքում քայլող Քոչարյանը դեմքի ինքնագոհ ժպիտով ոգեւորված անդադար խոսում էր, եւ տպավորություն կար, որ Եռաբլուր է գնում պարզապես հերթական ներկան ստանալու համար:

Ոչ վաղ անցյալում` 2001-ի  սեպտեմբերի 25-ին, երբ Հայաստանը նշում էր Քրիստոնեության ընդունման 1700-ամյակը, այդ կապակցությամբ Հայաստան այցելած Հռոմի Պապ Հովհաննես Պողոս երկրորդին ընդունեց Ռոբերտ Քոչարյանը: Նա Պապի հետ պաշտոնական հանդիպմանը իր խոսքում նշեց.

Արժեքային համակարգը, ինչպես մատնանշեց Քոչարյանը վերաիմաստավորվեց, երբ այդ նույն երեկոյան քրիստոնեության մասին ճառեր ասող Քոչարյանը գնաց Առագաստ սրճարան`ճաշելու լեգենդար Շանսոնյեի հետ: Հենց այդ երեկո էլ Առագաստ-ի զուգարանում դաժան ծեծի արդյունքում սպանվեց Քոչարյանի համակուրսեցի, դաշնակցական Պողոս Պողոսյանը։ Նա Քոչարյանին ուղղակի ողջունել էր` Պրիվետ Ռոբ: Ու հենց այդտեղ խախտվեց Աստծո պատվիրաններից թերևս ամենագլխավորը` մի սպանաներ:

Հաշվեհարդարի հաջորդ օրը Քոչարյանը բազմած պապի կողքին, դարձյալ ժպիտը դեմքին,  ասել-խոսելով, հումոր անելով նախագահական նստավայրում ներկայացնում է իր ընտանիքին: Երբ Բելլա Քոչարյանը օրհնություն ստանալու համար մոտենում է Հռոմի Պապին, Քոչարյանն իրեն Պապից ավելի կաթոլիկի տեղ դնելով հեգնում է կնոջը:

Նախորդ օրվա կուրսեցու կորուստը ոչ մի ձեւով չէր անդրադարձել Քոյարյանի տրամադրության վրա։ ԱԺ պատգամավոր  դաշնակցական Աղվան Վարդանյանը այդ կորուստը ձեւակերպել էր սպանություն ։

Այս հայտարարությունից 20 տարի անց Աղվան Վարդանյանն ընդգրկվում է Ռոբերտ Քոչարյանի ղեկավարած « Հայաստան» դաշինքում եւ շարունակում ըմբռնումով լռել:

Մանրամասները` տեսանյութում:

991