Ռուսաստանում կորոնավիրուսից մահացության նոր հակառեկորդ է գրանցվել․ սեպտեմբերի 28-ի առավոտվա դրությամբ՝ 1 օրում քովիդից ՌԴ-ում 852 մարդ է մահացել։ Այս մասին հայտնել է քովիդի դեմ պայքարի օպերատիվ շտաբը, փոխանցում է currenttime.tv-ն։

Մահերի առավելագույնի շեմը «թարմացվում է» ամսվա մեջ արդեն 4-րդ անգամ, մինչ այս ռեկորդային թվով մահեր գրանցվել էին  սեպտեմբերի 24-ին՝ 828 մարդ։

Ըստ շտաբի տեղեկությունների՝ համավարակի բռնկումից ի վեր՝ Ռուսատստանում մահացել է ավելի քան 205 հազար մարդ։

Վերջին 1 օրում երկրում վարակման նոր դեպքերի թիվը 21․559 է։

 

369