Մոսկվայում քննչական կոմիտեի գլխավոր տնօրինության շենքից դուրս գալիս ձերբակալվել է DOXA-ի խմբագիր Արմեն Արամյանը: Այս մասին հայտնում է հենց հրատարակությունը:

Ըստ փաստաբան Լեոնիդ Սոլովյովի, Արամյանը ձերբակալվել է ոստիկանության երկրորդ հատուկ գնդի աշխատակիցների կողմից` վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն կազմելու նպատակով:

Արամյանը տեղափոխվել է Տվերսկոյի ներքին գործերի վարչություն: Ըստ Սոլովյովի, նրա դեմ կազմվում է չարտոնված ացիա կազմակերպելու մասին արձանագրություն: Պաշտպանը «Նովայա գազետա»-ին ասել է, որ դեռ հայտնի չէ, թե որն է դրա պատճառը:

Ավելի վաղ Twitter-ում Արամյանը հայտնել էր, որ ոստիկանները եկել են իր տուն, սակայն նա դուռը չի բացել սպաների առջև: Թե ինչի հետ էին կապված այցերը, նույնպես անհայտ է:

374