Անտառապահը ապօրինի հատել էր ծառեր. Ստեփանավանի ոստիկանների բացահայտումը

Սեպտեմբերի 25-ին ոստիկանության Ստեփանավանի բաժնի համայնքային ոստիկանները Ստեփանավան քաղաքի Խորենացու փողոցում, ապօրինի փայտանյութ տեղափոխելու կասկածանքով, ստուգել են Ստեփանավանի անտառտնտեսության անտառապահի` փայտանյութով բեռնված «ՎԱԶ-2121» մակնիշի մեքենան:
35-ամյա անտառապահը փայտանյութի համար չի ներկայացրել համապատասխան փաստաթուղթ, հայտնել է, որ Ստեփանավանի անտառպետության թիվ 10 պահաբաժնից բենզասղոցով ապօրինի հատել է ծառեր:
Փայտանյութով բեռնված մեքենան տեղափոխվել է բաժնի հատուկ պահպանվող տարածք:
Նշանակվել է մասնագիտական ստուգում:
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:
01 Հոկտեմբեր, 2021 03:56
884
Գլխավոր դատախազությունը պահանջում է Քաղավիացիայի գլխավոր վարչության նախկին պետ Արտյոմ Մովսեսյանից բռնագանձել 8 անշարժ գույք, 1,5 միլիարդ դրամ
18 Հունիս, 2025 12:38
Ոստիկանության պետական անվտանգության գլխավոր վարչության նախկին պետ Արամ Զաքարյանը հրավիրվել է դատախազություն
16 Հունիս, 2025 17:53
Ապօրինի գույքի գործով Ոստիկանության ՊՊԳՎ նախկին պետին, որդիներին ու հարսին հրավիրել են Դատախազություն
11 Հունիս, 2025 16:43