Կառավարությունը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի բաժնետեր կդառնա. կառավարումը կիրականացնի վարչապետի աշխատակազմը:

Արդյունաբերական ընկերությունը ցանկություն է հայտնել Հայաստանի Հանրապետությանը նվիրաբերել սեփականության իրավունքով իրեն պատկանող ընկերության 25 %-ի բաժնետոմսերը:

Կառավարության երեկվա նիստում որոշում է կայացվել որպես սեփականություն ընդունել բաժնետոմսերը և դրանց կառավարման լիազորությունը վերապահել վարչապետի աշխատակազմին:

584