Այս պահին խուզարկում են Գլխավոր շտաբի պետի տեղակալ Ստեփան Գալստյանի բնակարանը։ Տեղեկությունը հայտնում է «Հրապարակը»` հավելելով, որ գեներալ–լեյտենանտ Գալստյանին քիչ առաջ ձերբակալել են։

Նշենք, որ Գալստյանն օրերս ԱԱԾ-ում հարցաքննվել էր զենքի մատակարարման հայտնի գործով։

Հիշեցնենք` ԱԱԾ-ում հարուցվել է քրեական գործ, որը վերաբերում է 2011 թվականին իրականացված զենք-զինամթերի տենդերին, և որի շրջանակում ձերբակալվել է ռազմական ավիացիայի նախկին պետ Ավետիք Մուրադյանը։ Կալանավորվել են պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանն ու զենքի մատակարար Դավիթ Գալստյանը։

1454