Իջևանի համայնքապետի պաշտոնակատար Արթուր Ճաղարյանի ղեկավարությամբ` տեղի ունեցավ համայնքի ավագանու արտահերթ նիստ: Վերջինիս մասնակցում էին նաև Արցախյան 44-օրյա պատերազմի մասնակիցներ:

Ավագանու անդամները շնորհակալագրեր և հուշանվերներ հանձնեցին պատերազմական գործողությունների մասնակիցներ Սարմեն Օհանյանին, ԿարեՆ Մկրտչյանին, Գոռ Բեգլարյանին, Արթուր Գյոզալյանին, Սերգեյ Գաբրիելյանին` Արցախյան 44-օրյա պատերազմի մարտական գործողությունների ընթացքում ցուցաբերած անձնվիրության և հայրենիքին մատուցած ծառայությունների համար:

Արթուր Ճաղարյանը շնորհակալագիր հանձնեց Ավետիք Իսրայելյանին: Այնուհետև ներկաներն անցան ավագանու արտահերթ նիստի օրակարգին: Քննարկվեց նաև ՀԿԽԸ-ի կողմից նվիրաբերված աղբատարը և աղբամանները համայնքապետարանի հաշվեկշռում հաշվառելու հարցը:

Օրակարգում ներառված էին այլ տարաբնութ հարցեր` կապված հողամասեր հատկացնելու, ինքնակամ շինությունների իրավական կարգավիճակը որոշելու, ինչպես նաև բնակիչների դիմումների մասին:

1352