Բոլոր ուղևորներն ու անձնակազմի անդամները բարեհաջող կերպով տարհանվել են։

ԱՄՆ-ում` Ատլանտիկ Սիթի քաղաքի օդանավակայանում վերելքի ժամանակ ուղևորատար ինքնաթիռ է այրվել։ Տեղեկությունը հայտնում է «Ռոսիսկայա գազետան»՝ հղում նեկով Nbc10 Philadelphia հեռուստաալիքին:

Երբ Airbus A320-ը սկսել է սլանալ թռիչքուղիով, աջ շարժիչում թռչուն է հայտնվել։ Հրամանատարը որոշել է ընդհատել թռիչքը։ Արտակարգ արգելակման ժամանակ ոչ ոք չի տուժել։

«Բոլոր ուղևորներն ու անձնակազմի անդամները բարեհաջող կերպով տարհանվել են։ Լուրջ վնասվածքների մասին հաղորդագրություններ չկան։ Թռիչքուղին վերաբացվել է», - նշել է Նյու Ջերսիի նահանգապետ Ֆիլ Մերֆին։

Այժմ տեխնիկները պարզում են՝ որքան է ինքնաթիռը տուժել։ Spirit Airlines ընկերությունը ուղևորներին Ֆորտ Լոդերդեյլ (Ֆլորիդա նահանգ) կուղարկի մեկ այլ ինքնաթիռով:

 

Աղբյուր՝ armeniasputnik.am

447