Հայաստանում հոկտեմբերի 5-ի երեկոյան ժամերին, 6-ին՝ լեռնային շրջաններում, Լոռու, Տավուշի, Սյունիքի նախալեռներում տեղումները կդիտվեն թաց ձյան տեսքով։Այս մասին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից։

«Հոկտեմբերի 5-ի ցերեկը, 6-ին, 7-ի գիշերը շրջանների զգալի մասում, 7-ի ցերեկը, 8-9-ը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում սպասվում են տեղումներ: Հոկտեմբերի 10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին հարավ-արևելյան՝ 5-10 մ/վ:

Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 5-ի ցերեկը, 6-ին աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ Երևան քաղաքում հոկտեմբերի 5-ի ցերեկը, 6-ին, 7-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ։ Հոկտեմբերի 7-ի ցերեկը, 8-10-ն սպասվում է առանց տեղումների եղանակ։

618