Ճապոնիայի Հոնսյու կղզու արևելյան ափերի մոտ 6,1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել: Այս մասին հայտնել է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։

Էպիկենտրոնը գտնվում էր Խատինոխե քաղաքից 67 կմ հարավ-արևելք (բնակչությունը՝ շուրջ 239 հազար մարդ): Օջախը գտնվել է 67 կմ խորության վրա:

Տուժածների և ավերածությունների մասին տվյալներ չեն ստացվել, ցունամիի սպառնալիք չի հայտարարվել:

945