Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 20:00-ին, ոստիկանության Հրազդանի բաժին հաղորդում էր ստացվել, որ Ծաղկաձոր քաղաքի Կայծակ Անդրեասի փողոցի շենքերից մեկում մի տղամարդ անկանոն կրակում է:

Դեպքի վայր մեկնած օպերատիվ խմբի ծառայողները պարզել են, որ ժամը 19:50-ի սահմաններում շենքի բակում ավտոմեքենան կայանելու շուրջ վիճաբանության ժամանակ 47-ամյա տղամարդը բռունցքով հարվածել է մի քաղաքացու դեմքին, հայհոյանքներ հնչեցրել և կրակել ատրճանակից:

Ոստիկանության Հրազդանի բաժնի ծառայողները հայտնաբերել և, խուլիգանություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 47-ամյա տղամարդուն։ Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է 9 մմ տրամաչափի ատրճանակ՝ լիցքավորված 7 փամփուշտով:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ:

Տղամարդը ձերբակալվել է: Կատարվում է նախաքննություն:

103