Վրացագետ Ջոնի Մելիքյանի հետ Araratnews.am-ը զրուցել  է տարածաշրջանում տիրող իրավիճակի, Հայաստան նախատեսվելիք Ղարիբաշվիլիի այցելության, Սահակաշվիլիի` հենց այս շրջանում հայրենիք վերադարձի և Վրաստանում ստեղծված ֆորսմաժորային իրավիճակի մասին:

Հարևաններին հաշտեցնելու նախաձեռնությամբ Բաքվում էր Վրաստանի վարչապետ Ղարիբաշվիլին: Հարցին, թե հարևան Վրաստանի վարչապետը կհաջողի այս գործում, վրացագետ Ջոնի Մելիքյանը պատասխանեց. «Այս նախաձեռնությունը պետք է մի քիչ ավելի լայն կոնտեքստով դիտարկել: Բոլորը հիշում են, որ Թուրքիայի և Ադրբեջանի նախագահները պասերով առաջարկեցին հերթական խաղաղասիրական նախաձեռնությունը` 3+3 ֆորմատի մեջ»։ Փորձագետը նշեց, որ այս նախաձեռնությանը խառնվել էին նաև Ռուսաստանն ու Իրանը, տարածաշրջանի մյուս երկրները, և այստեղ բացակայում էին արևմուտքում գտնվող Վրաստանի գործընկերները։

«Վրաստանն ի սկզբանե հրաժարվեց այդ ֆորմատով մասնակցելուց: Արևմուտքի այստեղ չլինելն իր համար ռիսկեր էր առաջացնում: Այդ իսկ պատճառով իրենք բացասական արձագանքեցին այդ ֆորմատին»,- ասաց Մելիքյանը, նշելով, որ իր կարծիքով՝ ի պատասխան այդ առաջարկի, վրացական կողմը հանձես եկավ նմանօրինակ առաջարկությամբ:

Մանրամասները` տեսանյութում:

Հայկ Մագոյան

 

13058