ՀՀ ՏԿԵՆ «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 6-ին Դիլիջանի թունելը կիսով չափ հոսանքազրկվել է Դիլիջանի տարածաշրջանի կողմից եկող մալուխի վնասվելու պատճառով։

«Հարգելի’ վարորդներ‚ հայցում ենք ձեր ներողամտությունը և հորդորում երթևեկելիս լինել զգոն։ Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն»,- ասվում է «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ի տարածած հաղորդագրության մեջ։

680