Թբիլիսիում Տոլստոյի N4 հասցեում գտնվող եռահարկ շենքի մի մասը փլուզվել է, դեպքի հետևանքով տուժածներ չկան: Հաղորդում է 1tv.ge-ն։

Վթարային վիճակում գտնվող շենքն ունի մշակութային ժառանգության հուշարձանի կարգավիճակ: Շենքը կառուցվել է 19-րդ դարում:

Դեպքի վայր են ժամանել փրկարար ծառայության և շրջանային վարչության ներկայացուցիչները:

163