Կրակոցներ՝ Նորատուս գյուղում, 42-ամյա տղամարդը տեղափոխվել է հիվանդանոց

Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 22.25-ին, «Գավառ» բժշկական կենտրոնից ոստիկանություն հաղորդում է ստացվել, որ իրենց մոտ վիրավոր քաղաքացու են տեղափոխել:
Հիվանդանոց մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ 42-ամյա տղամարդը հրազենային վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել Նորատուս գյուղից:
Ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում համագյուղացիներին մարմնական վնասվածք պատճառած տղամարդը ներկայացել է ոստիկանության Գավառի բաժին՝ ներկայացնելով իր անվամբ հաշվառված որսորդական ողորկափող հրացանը և կատարվածի վերաբերյալ տվել է խոստովանական բացատրություն: Նշանակվել են փորձաքննություններ:
Կատարվում է նախաքննություն:
07 Հոկտեմբեր, 2021 19:20
1554
Աշտարակում 42-ամյա տղամարդը գեղեցկության սրահից բջջային հեռախոս է գողացել. նա ձերբակալվել է
24 Դեկտեմբեր, 2024 13:57
Սևանա լճում քաղաքացիները հայտնաբերել են տղամարդու` կոնքոսկրից ներքև մասնատված մարմին
01 Օգոստոս, 2025 21:39
Ձորաղբյուրի ամառանոցներից մեկում հայտնաբերվել է տղամարդու մարմին
11 Հուլիս, 2025 18:54
Վարդենիսի տներից մեկում հայտնաբերվել է տղամարդու դի
28 Հունիս, 2025 14:13