Թուրքիան հորատող բոլոր նավերը կուղարկի Սև ծով՝ անցյալ տարի հայտնաբերված գազի պաշարների մշակման համար: Անկարան ակնկալում է, որ առաջին գազը կստանա 2023 թ․, երբ կնշեն հանրապետության հարյուրամյակը, այնուհետև երկիրը կհասնի գազի տարեկան 15 միլիարդ խորանարդ մետրի արտադրության, որը կկազմի Թուրքիայի վառելիքի սպառման 25-30%-ը։

Այժմ երրորդ հորատման նավը գտնվում է Սև ծովի Սակարյա գազի հանքավայրում: Այսպիսով, Թուրքիան իր ողջ ներուժը օգտագործում է պաշարների մշակման համար, որոնք գնահատվում են մոտ 405 միլիարդ խորանարդ մետր գազ:

158