Թուրքական դիվանգիտական աղբյուրը հայտնում է, որ այն տեղեկությունը, թե Թուրքիան փակել է Իրանի հետ սահմանը ծանր բեռնատարների համար, չի համապատասխանում իրականությանը:

Նրա խոսքով, երկու երկրների միջեւ բեռնափոխադրումների ճանապարհով առեւտրային ապրանքների տեղաշարժը փաստացի դադարեցված է, սակայն դա տեղի է ունեցել իրանական կողմի նախաձեռնությամբ: Թուրքական Վան նահանգի հետ սահմանին գտնվող «Կապիկեյ» անցակետը փակել են Իսլամական Հանրապետության իշխանությունները, ինչից հետո Անկարան դիմել է Թեհրանին՝ այս անցակետը բացելու համար:

«Ներկայումս բանակցություններ են ընթանում»,- հավելել է նա:

1360