Չինաստանի կառավարությունը հրավեր է ստացել մասնակցելու հոկտեմբերի 20-ին նախատեսված Աֆղանստանի վերաբերյալ  «Մոսկովյան ձևաչափի» հանդիպմանը: Այս մասին ուրբաթ օրը ճեպազրույցի ժամանակ հայտարարեց Չինաստանի ԱԳՆ ներկայացուցիչը։

«Չինաստանն արդեն հրավեր է ստացել և խորհրդակցություններ է անցկացնում բոլոր կողմերի, այդ թվում՝ Ռուսաստանի հետ»,- ասաց նա:
Հաղորդվում է, որ քննարկման թեման կլինեն Աֆղանստանում իրավիճակի վերականգնման հարցերը, որոնք արդիականություն են ձեռք բերում Աֆղանստանում հումանիտար և սոցիալ-տնտեսական իրավիճակի սրման ֆոնին:

 


 

127