«Գավառ» բժշկական կենտրոնից ոստիկանության Գավառի բաժին հոկտեմբերի 6-ին, ժամը 22.25-ին, հաղորդում էր ստացվել, որ իրենց մոտ վիրավոր քաղաքացու են տեղափոխել։ Այս մասին հայտնում են Ոստիկանությունից՝ մանրամասնելով, որ հիվանդանոց մեկնած ոստիկանության օպերատիվ խումբը պարզել է բուժօգնության տեղափոխված տղամարդու ինքնությունը, որը Նորատուսի 43-ամյա բնակիչ է։ Ըստ նախնական տվյալների՝ նա հենց Նորատուսից էր հրազենային վնասվածքներով տեղափոխվել բժշկական կենտրոն։

Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության ու Գավառի բաժնի ծառայողների ձեռնարկած անհետաձգելի միջոցառումների շնորհիվ հանցագործությունը կարճ ժամանակում բացահայտվել է։ Պարզվել է, որ հոկտեմբերի 6-ին, ժամը 20:00-ի սահմաններում, հիվանդանոց տեղափոխված տղամարդը, նրա 39-ամյա եղբայրը և նույն գյուղի 39-ամյա մեկ այլ բնակիչ Նորատուսի «Կայի Դիք» կոչվող տարածքում վիճաբանել են, ինչը վերածվել է ծեծկռտուքի: Այդ ընթացքում էլ 39-ամյա տղամարդն իրեն պատկանող ողորկափող որսորդական հրացանից կրակոց է արձակել, ինչի հետևանքով եղբայրները մարմնական վնասվածքներ են ստացել: Եղբայրներից մեկը տեղափոխվել էր հիվանդանոց, իսկ մյուսը բուժօգնության չէր դիմել։

Բացատրական աշխատանքի արդյունքում կրակոց արձակած տղամարդը ներկայացել է ոստիկանություն՝ իր հետ բերելով որսորդական ողորկափող հրացանը։ Նա տեղի ունեցածի վերաբերյալ ներկայացրել է իր բացատրությունները։ Երկու կողմն էլ հանցագործության մասին հաղորդում են տվել։

Նշանակվել են մի շարք փորձաքննություններ։ Դեպքի բոլոր հանգամանքները պարզվում են։

Կատարվում է նախաքննություն:

ԾանուցումԵնթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղքանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգովդատարանիօրինական ուժի մեջ մտած դատավճռով:

202