Մարտակերտում Ադրբեջանի ԶՈՒ դիպուկահարի կրակոցից 55-ամյա տղամարդու զոհվելու փաստի առնչությամբ քրգործ է հարուցվել

Ինչպես ավելի վաղ հայտնեցինք, Մարտակերտում Ադրբեջանի ԶՈՒ դիպուկահարի կրակոցից քաղաքացիական անձ է զոհվել:
Արցախի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանությունից հայտնում են՝ Ադրբեջանի ԶՈՒ դիպուկահարի կրակոցից մահացու հրազենային վիրավորում ստացած քաղաքացիական անձը Մարտակերտ քաղաքի 55-ամյա բնակիչ Արամ Տեփնանցն է:
Նշվում է, որ դեպքը տեղի է ունեցել կեսօրին՝ Մարտակերտ քաղաքի հարակից դաշտում:
Իրավապահ մարմինները կատարել են դեպքի վայրի և դիակի արտաքին զննություն: Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:
Հարուցվել է քրեական գործ: Կատարվում է նախաքննություն: Ստուգմամբ զբաղվում է Արցախի Հանրապետության քննչական կոմիտեն:
09 Հոկտեմբեր, 2021 17:23
827
Կարկտահարություն Մարտակերտի վերին ենթաշրջանում. կարկուտի շերտը հասել է 5սմ-ի
26 Հունիս, 2022 16:56
Մարտակերտի շրջանի համայնքներից մեկի ղեկավարը խարդախությամբ գումար է հափշտակել
13 Ապրիլ, 2022 15:37
Նոր ճանապարհի կառուցմամբ Մարտակերտ-Ստեփանակերտ ճանապարհը կկրճատվի շուրջ 24 կիլոմետրով
18 Փետրվար, 2022 13:10