Հեռուստահաղորդավարուհի Քսենյա Սոբչակի մասնակցությամբ վթար է տեղի ունեցել, կան զոհեր, ծանր վիրավոր:

Սոբչակը  հաստատել է, որ վթարի է ենթարկվել Սոչիում՝ ասելով, որ միջադեպի արդյունքում ստացել է ուղեղի ցնցում և բազմաթիվ վնասվածքներ:

Ըստ Կրասնոդարի երկրամասի ոստիկանության, հոկտեմբերի 9 -ին, դժբախտ դեպք է տեղի ունեցել Սոչիի Ադլեր և Կրասնայա Պոլյանա մայրուղիների խաչմերուկում:  Վթարի մասնակից «ֆոկլսվագենի» ուղևորը տեղում մահացել է, ևս երկու հոգի ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոց:

Ավելի ուշ հայտնի է դարձել ուղևորներից ևս մեկի մահվան մասին. Քսենյա Սոբչակը եղել է մեքենաներից մեկի ուղևորը:

«Այժմ ես տանն եմ, լավ եմ, ուղեղի ցնցում և բազմաթիվ վնասվածքներ ունեմ», - գրել է Սոբչակը իր Telegram ալիքում:

Նա ավելացրել է, որ «սարսափած և ցնցված է մարդկանց մահից, կկապվեն հարազատների հետ»: Նա ասել է, որ չեղյալ է հայտարարել իր ուղևորությունները:

Հենց վթարի մասին հեռուստահաղորդավարուհին  հայտնել է, որ դա եղել է ոչ իր մեքենան և ոչ իր վարորդը:

«Երթի ընթացքում ես ZOOM-ով աշխատանքային քննարկում էի վարում, և կա տեսագրություն, թե ինչպես եմ դա անում: Այդ հատվածով անցնելը վարորդի անձնական որոշումն էր», - ասել է նա:

Սոբչակի օգնականը նույնպես ուղեղի ցնցում է ստացել դժբախտ պատահարի ժամանակ: Բախումից հետո հեռուստահաղորդավարուհին կորցրել է գիտակցությունը, իսկ հետո, ըստ նրա, օգնականը նրան տեղափոխել է այլ մեքենա:

«Ինձ առաջարկեցին հոսպիտալացում Սոչիում, բայց ես ուզում էի գնալ որդուս մոտ, տուն, ուստի դուրս եկա: Իմ տնօրեն Կիրիլը շտապ օգնություն կանչեց և գնաց տեսնելու, թե արդյոք մենք կարող ենք օգնել մյուս մեքենայի ուղևորներին : Մարդիկ արդեն զբաղվում էին նրանցով», - նշել է Սոբչակը:

1929