Հայտնի է, թե ինչ կքննարկեն Նիկոլ Փաշինյանն ու Վլադիմիր Պուտինը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 12-ին աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն։
Մոսկվայում տեղի կունենա Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը:
Կողմերը կքննարկեն 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների կատարման ընթացքին, տարածաշրջանում կայունության ամրապնդման, տնտեսական կապերի վերականգնման հետագա քայլերին ու տեղի ունեցող զարգացումներին վերաբերող հարցեր։
Նիկոլ Փաշինյանն ու Վլադիմիր Պուտինը կքննարկեն նաև հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների օրակարգային, ինչպես նաև ինտեգրացիոն միավորումներում հետագա փոխգործակցությանը վերաբերող հարցեր:
11 Հոկտեմբեր, 2021 17:15
2008
Փաշինյանը՝ Պուտինի և Ալիևի հետ հանդիպման մասին
08 Հոկտեմբեր, 2026 22:04
Նիկոլ Փաշինյանն ԱՊՀ երկրների առաջնորդների հետ այցելել է Թուրքմենստանի Ավազա ազգային զբոսաշրջային գոտի․ լուսանկարներ
08 Հոկտեմբեր, 2026 20:30
Շնորհավորում եմ մեզ, մեր ընդդիմությունը ապահովելու է, որ հրաժարական չտաք. Գաբրիելյանը` Փաշինյանին
07 Հոկտեմբեր, 2026 20:23