Սերբիայի ներքին գործերի նախարար Ալեքսանդր Վուլինը հայտարարել է, որ Սերբիան ներկայիս ղեկավարության հետ խստորեն կպահպանի ռազմական չեզոքությունը, չի անդամակցի ՆԱՏՕ-ին և չի աջակցի Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին:
«Քանի դեռ Սերբիան ղեկավարում է նախագահ Վուչիչը, և քանի դեռ ես գտնվում եմ անվտանգության կառույցներում, Սերբիան չի դառնա ՆԱՏՕ-ի անդամ, և մենք շատ խստորեն կհոգանք մեր ռազմական չեզոքության պահպանման մասին»,- նշել է սերբ նախարարը:
«Սերբիան երբեք չի աջակցի Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին կամ հակառուսական հիստերիային: Պատմությունը ցույց է տվել, որ յուրաքանչյուր ռուսաֆոբիա նաև սերբաֆոբիա է»,- ասել է ՆԳՆ ղեկավարը:

937